Մայիսի 23-ին «Արսենալն» ավարտեց 2020/21 մրցաշրջանը Պրեմիեր լիգայի 38-րդ՝ վերջին տուրում «Բրայթոնի» նկատմամբ 2-0 հաշվով հաղթանակով:
Խաղից հետո «Արսենալի» ֆուտբոլիստները գրկախռնվեցին պաշտպան Դավիդ Լուիսի հետ, ով պայմանագրի ժամկետի ավարտից հետո հեռանում է ակումբից:
Վերջին սուլիչից հետո խաղադաշտում առաջացավ գրկախռնված ֆուտբոլիստների խումբ, որի ընթացքում «Զինագործների» պաշտպան Գաբրիել Մագալեյնսը կորցրել է ատամը: Դրանից հետո բրազիլացին երկար ման էր գալիս խոտածածկի վրա` կորած ատամը փնտրելով:
Gabriel lost a tooth during the farewell celebrations for David Luiz following Arsenal’s win against Brighton! 🦷 pic.twitter.com/vcj1wiuVEg
— Sky Sports Premier League (@SkySportsPL) May 24, 2021