«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի կարողացել զսպել արցունքները, երբ «Էվերտոնի» դեմ (5:0) խաղից հետո նրան հարցրել են թիմի հարձակվող Սերխիո Ագուերոյի ակումբից հեռանալու մասին:
«Մենք նրան խենթի պես ենք սիրում: Ագուերոն առանձնահատուկ անձնավորություն է բոլորիս համար: Նա այնքան լավն է: Նա ինձ շատ է օգնել ու նա անփոխարինելի է»,-Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում ESPN-ն:
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն Ագուերոն կտեղափոխվի «Բարսելոնա»: