Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչեւ 2023 թվականը: Այս մասին Twitter-ում գրում է La Gazzetta dello Sport պարբերականի լրագրող Նիկոլո Շիրան:
«Մեսսին կմնա «Բարսելոնայում» և կերկարաձգի պայմանագիրը մինչ 2023 թվականը», — գրել է Շիրան:
Ավելի վաղ խոսակցություններ կային, որ արգենտինացին հնարավոր է հեռանա ակումբից մրցաշրջանի ավարտից հետո: