Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-ին տուրում «Լոս Անջելես Լեյքերսը» սեփական հարկի տակ 103:100 հաշվով հաղթեց «Գոլդեն Սթեյթին»:
«Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը թրիփլ-դաբլ՝ գրանցեց 22 միավոր, 11 անդրադարձ և 10 փոխանցում: Դաբլ-դաբլ է գրանցել Էնթոնի Դևիսը (25 միավոր + 12 անդրադարձ):
36-ամյա Ջեյմսը հաղթական երեք միավորանոց հարվածը կատարեց եզրափակիչ ազդանշանից 58,2 վայրկյան առաջ: Դրանից հետո ցուցատախտակի հաշիվը չի փոխվել:
Կանոնավոր մրցաշրջանի ավարտին «Լեյքերսը» Արևմտյան կոնֆերենցեայում զբաղեցրեց յոթերորդ տեղը, «Գոլդեն Սթեյթը»՝ ութերորդ: NBA-ի փլեյ-օֆֆը կմեկնարկի մայիսի 22-ին և կխաղան ստանդարտ 16 թիմերի ձևաչափով: Մայիսի 18-ից մայիսի 21-ը յուրաքանչյուր կոնֆերենցիայում 7-10-րդ տեղերը գրավող թիմերը խաղում են փլեյ-ին փուլում: Դրանում կորոշվեն փլեյ-օֆֆի վերջին չորս մասնակիցները:
LeBron. James. Clutch. pic.twitter.com/kGNrDO3pjq
— NBA on TNT (@NBAonTNT) May 20, 2021