Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում մրցեցին Բերգամոյի «Ատալանտան» ու Թուրինի «Յուվենտուսը»:
Առաջին խաղակեսում թիմերը փոխանակեցին մեկական գնդակ. Կուլուշևսկիի գոլին խաղակեսի վերջում պատասխանեց Մալինովսկին: Երկրորդ խաղակեսում Պիռլոյի թիմը մեծացրեց ճնշումն ու 73-րդ րոպեին Կիեզայի ջանքերով խփեց հաղթական գնդակը:
«Յուվենտուսը» հաղթեց 2-1 հաշվով ու 14-րդ անգամ տիրեց երկրի գավաթին: Վերջին անգամ նման հաջողության թուրինյան ակումբը հասել էր 2018 թ-ին:
«Ատալանտան» ոչ մի հաղթանակ չունի գավաթի խաղարկություններում: