Աշխարհի 1978 թվականի առաջնության չեմպիոն և լավագույն ռմբարկու Մարիո Կեմպեսն այցելել էր «Ուրարտու»։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ լեգենդար ֆուտբոլիստը շրջայց է կատարել մարզաբազայի տարածքով, ծանոթացել ակումբի ենթակառուցվածքներին։ Կեմպեսը զրուցել է նաև ակադեմիայի ղեկավարության հետ, ողջունել պատանի ֆուտբոլիստներին։
«Նման փոքր պետության համար «Ուրարտուն» իսկապես լավ պայմաններ ունի։ Ինձ ասացին, որ մոտ 900 երեխա է այստեղ մարզվում, որոնց թվում աղջիկներ էլ կան։ Եթե կան նման պայմաններ, ապա հայկական ֆուտբոլը վաղ թե ուշ առաջընթաց է գրանցելու»,-լեգենդար ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ «Ուրարտուի» մամուլի ծառայության