«Արարատի» ֆուտբոլիստները Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպման մեկնարկից առաջ դիտել են տեսանյութ, որում իրենց հաջողություն էին մաղթում իրենց ամենահարազատ մարդիկ՝ ընտանիքի անդամները:
Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը հրապարակել է այդ տեսանյութը ու պատմել, թե ինչ է ստացել դարպասապահ Վսևոլոդ Երմակովի ընկերների կողմից․
«Ինչպես գիտեք,մեր դարպասապահ Վսեվոլոդ Երմակովը Ռուսաստանի մշակութային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգից է:
Մենք նրա հարազատներից խնդրել էինք ոգևորող տեսանյութ ուղարկել եզրափակչին ընդառաջ, սակայն ահա թե ինչ ստացանք իր դերասան ընկերներից»։
Հիշեցնենք՝ «Արարատը» գավաթային եզրափակչում 3-1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին» ու 13 տարվա դադարից հետո նորից նվաճեց Հայաստանի Գավաթը։