«Արարատի» իվուարցի հարձակվող Մորի Կոնեն դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի Գավաթի եզրափակչի՝ «Ալաշկերտի» հետ խաղում։ 25-ամյա ֆուտբոլիստը Գավաթի ընթացիկ խաղարկությունում իր գոլերի թիվը հասցրել է 6-ի, իսկ «Ալաշկերտի» հետ եզրափակիչ խաղի հաշիվը՝ 3-0։
Իվուարցի ֆուտբոլիստն աչքի ընկավ 55-րդ րոպեին՝ Կարեն Մուրադյանի փոխանցումից հետո գրեթե մեն մենակ դուրս գալով դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի դեմ ու գնդակը նրա կողքով ուղարկելով դարպասը։ Կոնեն ևս մեկ գոլ խփել էր առաջին կեսում։
Մոտ տասը րոպե անց Կոնեն փոխարինվել է։