«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը կարիերայի շարունակման մի քանի տարբերակ ունի:
La Repubblica-ի հաղորդմամբ, 43-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են «Ռոման» ու «Ատալանտան»:
Օրեր առաջ Բուֆֆոնը հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է Թուրինից, բայց չի պատրաստվում ավարտել կարիերան:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 13 խաղում իտալացին բաց է թողել 8 գնդակ: