ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ակումբի չեմպիոնական մրցավազքի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել։
«Եթե ՊՍԺ-ն չկարողանա չեմպիոն դառնալ, դա պայմանավորված կլինի նրանով, որ մենք տիտղոսը կորցրեցինք, և ոչ «Լիլը» նվաճեց այն», — մեջբերում է Մբապեին beIN Sports-ը:
Ապա ֆրանսիացին Instagram- ի իր պաշտոնական էջում բացատրել է իր խոսքերը:
«Հարգանք. Եթե «Լիլը» հաղթի, հիանալի չեմպիոն կդառնա, բայց մենք պատասխանատու կլինենք տիտղոսը կորցնելու համար, քանի որ պարտվել ենք ութ խաղում», — գրել է Մբապեն:
Ֆրանսիայում առաջնության 36 խաղերից հետո «Լիլը» 79 միավորով առաջին տեղում է, իսկ ՊՍԺ-ն՝ 76 միավորով երկրորդ տեղում: