«Չելսին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ։
Հունվարին գերմանացի մասնագետը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է 1,5 տարով՝ այն երկարաձգելու հնարավորությամբ։ «Չելսիի» ղեկավարությունը չի ցանկանում օգտվել գործող պայմանագրում առկա այդ հնարավորությունից, այլ ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել գերմանացի մասնագետին՝ 2+1 ձևաչափով՝ ավելի բարձր աշխատավարձով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Մասնագետը հիմա տարեկան 7 մլն ֆունտ է ստանում։
Տուխելը պատրաստ է նոր պայմանագիր կնքել «Չելսիի» հետ։ Նա հիմա կենտրոնացած է թիմին Անգլիայի Գավաթի եզրափակչին և Չեմպիոնների լիգայի եզրափակչին պատրաստելուն։ Երբ մրցաշրջանն ավարտվի, բանակցությունները կսկսվեն։