Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրի շրջանակում «Ինտերն» ընդունում է Հենրիխ Մխիթարյանի «Ռոմային»:
«Ներաձուրիներն» արդեն նվաճել են Իտալիայի չեմպիոնի կոչումը, իսկ «Ռոման» պայքարում է ԵԼ-ի ուղեգիր նվաճելու համար: 7-րդ տեղում գտնվող «գայլերին» կրնկակոխ հետապնդում է «Սասուոլոն»: Վերջինս այս տուրում ընդունում է ծանր իրադրությունում գտնվող «Յուվենտուսին»:
«Ռոման» խաղին մոտենում է կադրային լուրջ կորուստներով: Հայաստանի հավաքականի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է իր թիմի մեկնարկային կազմում:
Ֆոնսեկան ու Կոնտեն խաղադաշտ դուրս կբերեն հետևյալ խաղացողներին.
«Ռոմա». 87. Ֆուցատո, 18. Սանտոն, 24. Կումբուլա, 23. Մանչինի, 2. Կարսդորպ, 4. Քրիստանտե, 55. Դարբու, 7. Պելեգրինի, 77. Մխիթարյան, 11. Ջեկո, 11. Պեդրո
Խաղի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: