VBET ՀՊԼ 23-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:
Հատկանշական է, որ այս մրցաշրջանում կայացած նախորդ երկու խաղերում էլ հաղթել էր «Արարատ-Արմենիան» (0:1, 2:1):
Հայաստանի գործող չեմպիոնը այս խաղից հետո բարդացրեց մրցաշարային աղյուսակում առաջին հորիզոնականը գրավելու հնարավորությունները: Մինչև առաջնության ավարտը «Աարատ-Արմենիային» մնացել է ընդամենը 3 խաղ և թիմն առաջատար «Նոային» զիջում է 4 միավոր, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել:
«Փյունիկը» 22 միավորով 8-րդն է: