«Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» ԱՊԼ-ի 35-րդ տուրում 1-3 հաշվով պարտվել է «Արսենալին» և դուրս մնացել ԱՊԼ-ից։
Սեմ Էլարդայսի գլխավորած թիմն ԱՊԼ-ի 35 տուրից հետո իր ակտիվում 26 միավոր ունի։ Մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ «Վեստ Բրոմվիչին» 17-րդ հորիզոնականից, որը թույլ է տալիս պահպանել տեղը ԱՊԼ-ում, բաժանում է 10 միավոր։ Այժմ նույնիսկ վերջին տուրերում երեք հաղթանակ տանելու դեպքում «Վեստ Բրոմվիչը» չի կարողանա պահպանել տեղը ԱՊԼ-ում։
«Վեստ Բրոմվիչը» ԱՊԼ վերադառնալուց ընդամենը մեկ տարի անց լքեց այն։
Սեմ Էլարդայսի սաները պաշտոնապես դարձան երկրորդ թիմը, որ դուրս մնացին ԱՊԼ-ում։ Դեռ ապրիլի 18-ին «ВՇեֆիլդ Յունայթեդը» կորցրեց բոլոր շանսերը ԱՊԼ-ի հաջորդ մրցաշրջանում մասնակցելու։