Տոմսերի ձևավորման համար օգտագործվել են ճապոնական ավանդական գույները ՝ կարմիր, կապույտ, մանուշակագույն և կանաչ, որոնք արտացոլում են տարվա չորս եղանակները:
Տոկիոյի օլիմպիական խաղերի որոշ տոմսեր , հատուկ վիճակախաղով արդեն իրացվել են տեղի երկրպագուներին, իսկ պաշտոնական վաճառքը կսկսվի գարնանը:

Էժանագին տոմսերն արժեն 22 դոլար, իսկ ամենաթանկը ( բացման և փակման արարողությունների)` 2680 և 1965 դոլար: Միջին հաշվով տոմսի արժեքը 72 դոլար է:
Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
32-րդ ամառային օլիմպիական խաղերը Տոկիոյում անցկացվելու են 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: