Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ, 77 կգ քաշային Հայկ Մնացականյանը Սոֆիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակչում 3-2 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Ֆաթիհ Ջենգիզին ու դուրս եկել եզրափակիչ՝ ապահովելով Օլիմպիական խաղերի ուղեգիրը։
Ի դեպ, եզրափակչում Հայկի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաֆիգ Հուսեյնովը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Օլիմպիական խաղերի ուղեգրեր էին նվաճել Հայաստանի ներկայացուցիչներ Կարեն Ասլանյանն ու Արմեն Մելիքյանը։