«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի՝ շաբաթվա լավագույն խաղացող։
30-ամյա ֆուտբոլիստը դուբլ է ձևակերպել ՊՍԺ-ի հետ խաղում, իսկ «Սիթին» 2-0 հաշվով հաղթանակ է տարել՝ դուրս գալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնում էին նաև «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշն ու «Չելսիի» ֆուտբոլիստներ Ն՛Գոլո Կանտեն ու Կայ Հավերցը։