«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվայի կինը՝ Իզաբելան, ով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ռեալի» հետ առաջին խաղից հետո (1-1) քննադատել էր լոնդոնցիների հարձակվող Տիմո Վերներին, իր զայրույթը փոխարինել է հաիցմունքով գերմանացի ֆուտբոլիստի նկատմամբ: Առաջին խաղից հետո Իզաբելան ասել էր․ «Որ թիմ ամուսինս գնում է, կան խաղացողներ, որոնք միշտ վրիպում են։ Սա կարմա է։ Ի՞նչ է սրա անունը։ Վերնե՞ր»։
Պատասխան խաղում Վերները խփեց գոլ, իսկ «Չելսին» հաղթեց 2-0 հաշվով՝ դուրս գալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
«Վերներ, շատ լավ է: Դա այն է, ինչի մասին ես խոսում եմ. գիտես, թե ինչպես գոլ խփել:
Դու ամենալավն ես, ընկերս: Ես սիրում եմ քեզ», — ասել է Իզաբելան Instagram-ում տեղադրված տեսանյութում: