Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցները հայտնի են:
Գլխավոր խաղում «Մանչեսթեր Սիթի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»: «Ռեալի» հետ դիմակայության պատասխան խաղում Տուխելի թիմը հաղթեց 2-0 հաշվով: 28-րդ րոպեին «ազնվականներին» առաջ մղեց Տիմո Վերները: 85-րդ րոպեին Պուլիշիչի փոխանցումից հետո խաղի վերջակետը դրեց Մեյսոն Մաունտը: Ընդհանրապես, ամբողջ հանդիպման ընթացքում խաղային առավելությունը «Չելսիի» կողմն էր:
Դիմակայությունում «Չելսին» հաղթեց 3-1 հաշվով ու եզրափակչում գավաթը կվիճարկի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Վերջին անգամ ՉԼ-ի եզրափակչում «Չելսին» խաղացել է 2011/12 մրցաշրջանում, որտեղ հաղթել է Մյունխենի «Բավարիային»:
Զինեդին Զիդանը չկարողացավ 4-րդ անգամ հաղթահարել ՉԼ-ի կիսաեզրափակչի արգելքը:
Եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին: