Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցը հայտնի կդառնա այսօր:
Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ ընդունում է Մադրիդի «Ռեալին»: Մադրիդյան խաղում այս թիմերը փոխանակել են մեկական գնդակ: Պատասխան խաղում «արքայական թիմի» կազմ է վերադարձել Սերխիո Ռամոսը, փոխարենը բացակայում են Ռաֆայել Վարանը, Դանի Կարվախալն ու Լուկաս Վասկեսը, իսկ Տուխելի թիմից կրկին չի խաղա Մատեո Կովաչիչը:
Եզրափակչի առաջին ուղեգիրը երեկ նվաճեց «Մանչեսթեր Սիթին»՝ պատմության ընթացքում առաջին անգամ դուրս գալով ՉԼ-ի եզրափակիչ:
Թիմերը դաշտ դուրս կգան հետևյալ կազմերով.
«Չելսի». 16. Մենդի, 2. Ռյուդիգեր, 4. Քրիստենսեն, 5. Ժորժինյո, 6. Տիագու Սիլվա, 7. Կանտե, 11. Վերներ, 19. Մաունթ, 21.Չիլվել, 28. Ասպիլիկուետա, 29. Հավերց
«Ռեալ».
Խաղի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: