Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շչենսնին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Լոնդոնի «Տոտենհեմ», հայտնում է Tuttomercatoweb-ը:
Լիվերպուլյան ակումբն արժանի փոխարինող է փնտրում 31-ամյա դարպասապահ Ջորդան Պիկֆորդին: Դարպասապահի հրաժարագինը կազմում է 10 մլն եվրո:
Լեհ դարպասապահը նախկինում խաղացել է անգլիական «Արսենալ» ու «Բրենտֆորդ» թիմերում:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 27 խաղում Շչենսնին բաց է թողել 27 գնդակ, 5 խաղում դարպասն անառիկ է պահել: