«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: Tuttojuve-ն հայտնում է, որ պորտուգալացին պատրաստ է լքել թուրինյան ակումբը, եթե այս մրցաշրջանի ավարտին թիմը դուրս չգա Չեմպիոնների լիգա: Ռոնալդուն չի ցանկանում խաղալ Եվրոպա լիգայում:
Ֆուտբոլիստի գործակալ Մենդեսը կապվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչների հետ ՝ առաջարկելով, որ «կարմիր սատանաները» քննարկեն Կրիշտիանուին վերադարձնելու տարբերակը: Մանչեսթերյան ակումբը հասկացրել է, որ իրենք պատրաստ չեն հարձակվողին վճարել «Յուվենտուսում» ստացած աշխատավարձը, բայց կարող են ձեռք բերել պորտուգալացուն, եթե նա գնա աշխատավարձի 50% կրճատման։ Ռոնալդուն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում խաղալ Եվրոպա լիգայում, ուստի պատրաստ է գնալ նույնիսկ աշխատավարձի 50% կրճատման՝ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու համար:
Իտալիայի առաջնության ավարտից չորս տուր առաջ «Յուվենտուսը» հավասար միավորներ ունի (69) «Միլանի» ու «Ատալանտայի» հետ: Վերջին տուրերում թուրինյան ակումբը կխաղա «Միլանի», «Սասուոլոյի», «Ինտերի» ու «Բոլոնիայի» հետ: