«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է ՉԼ կիսաեզրափակչի՝ «Չելսիի» դեմ կայանալիք պատասխան խաղի մասին։
«Ամենից կարևորը որակ ցույց տալն է։ Կասկած չկա, որ մենք մոտիվացված դուրս կգանք խաղադաշտ։ Այս մրցաշրջանն ամենահեշտը չէր, ստիպված էինք շատ վնասվածքներ ու հիվանդություններ հաղթահարել։ Երբեմն ավելի լավ էինք խաղում, երբեմն՝ ավելի վատ, բայց հիմա մայիսն է ու մենք պայքարում ենք Չեմպիոնների լիգայի հաղթանակի համար։ Մենք շատ բանի ենք ընդունակ։
Կարծում եմ՝ Զիդանը կշարունակի աշխատել «Ռեալում»։ Իմ տեղեկություններով՝ նա դեռ մեկ տարի ունի պայմանագրով, այնպես որ, կարծում եմ՝ չի գնա»,- գերմանացու խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։