«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը, ով վարձավճարով հանդես է գալիս «Վեսթ Հեմում», կարող է տեղափոխվել Ֆրանսիա: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, 28-ամյա անգլիացուն ցանկանում է ձեռք բերել «Նիսը»: Ֆրանսիական ակումբը ցանկանում էր վարձակալել Լինգարդին դեռ հունվարին:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի կիսապաշտպանը «Վեստ Հեմում» է 2021 թվականից: