Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանը, որը փորձաշրջան է անցնում ղազախական «Ժետիսուում», մասնակցել է ադրբեջանական «Սաբայիլին» դեմ խաղին:
«Ժետիսուն» նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Այս խաղին «Սաբայիլի» կազմում մասնակցել է նաև «Չելսիի» լեգենդ Մայքլ Էսիենը: 37-ամյա գանացի ֆուտբոլիստը կարիերայի մայրամուտին հանդես է գալիս ադրբեջանական թիմում:
Հիշեցնենք` հավաքի առաջին խաղում «Ժետիսուն» 3:1 հաշվով հաղթանակ էր տարել թուրքական «Բելեդիեսպորի» նկատմամբ, իսկ Գոռ Մալաքյանն աչքի էր ընկել խփած գնդակով:
3 օր անց` հունվարի 19-ին, «Ժետիսուի» մրցակիցը կլինի Կոսովոյի առաջնությունը ներկայացնող «Բալկանի» թիմը: Հավաքը կեզրափակվի հունվարի 22-ին Ադրբեջանի գործող չեմպիոն «Քարաբաղի» դեմ խաղով:


