ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատասխանել է Մբապեի՝ ֆրանսիական թիմում մնալ-չմնալու հարցին.
«Սա հարց է, որը պետք է ուղղեք Մբապեին, ոչ թե ինձ: Նա այս պահին մեկ տարվա պայմանագիր ունի, իսկ ես ասել եմ, որ ակումբն ամեն ինչ անում է նրան պահելու համար: Գիտեմ, որ ֆրանսիացին երջանիկ է մեզ հետ»,-թվիթերի միջոցով հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 43 խաղում Մբապեն դարձել է 37 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: