ՈւԵՖԱ-ի պաշտոնական Twitter-ը հրապարակել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումների արդյունքներով կազմված շաբաթվա թիմը:
Դարպասապահ՝ Բերնդ Լենո («Արսենալ»):
Պաշտպաններ՝ Աարոն Ուան-Բիսակա, Հարի Մագուայր, Լյուկ Շոու (բոլորը ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Ռաուլ Ալբիոլ («Վիլյառեալ»):
Կիսապաշտպաններ՝ Նիկոլաս Պեպե («Արսենալ»), Սամուել Չուքվուեզե («Վիլյառեալ»), Բրունո Ֆերնանդեշ, Պոլ Պոգբա (երկուսն էլ «Մանչեսթեր Յունայթեդ»):
Հարձակվողներ՝ Էդին Ջեկո («Ռոմա»), Էդինսոն Կավանի («Մանչեսթեր Յունայթեդ»):