La Gazzetta dello Sport-ը պնդում է, որ Մասիմիլիանո Ալեգրին մոտ է «Յուվենտուս» վերադառնալուն:
Աղբյուրը հայտնում է, որ երեկ իտալական ակումբի նախկին մարզիչը Թուրինում էր: Մարզիչը դեռ տուն ունի Թուրինում, իսկ նրա որդին ֆուտբոլ է խաղում քաղաքային թիմում:
Ըստ աղբյուրի՝ ակումբի ղեկավարությունում նույնպես փոփոխություններ են սպասվում: Exor-ի գործադիր տնօրեն Ջոն Էլկան չորեքշաբթի օրը «Յուվենտուսի» մարզական կենտրոնում հանդիպել է ակումբի նախագահ Անդրեա Անյելիի հետ` քննարկելու ակումբի հետագա ռազմավարությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալեգրիի հիմնական պահանջը սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչիին և փոխնախագահ Պավել Նեդվեդին աշխատանքից հեռացնելն է: Հենց նրանք էլ նպաստեցին 2019-ին նրա հեռացմանը և Մաուրիցիո Սարիի նշանակմանը: