«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին բացել է հաշիվը Լա Լիգայի 33-րդ տուրի՝ «Գրանադայի» հետ խաղում:
Անտուան Գրիզմանի հետ փոխանակվելով փոխանցումներով՝ Մեսսին դարձել է շատ գեղեցիկ գոլի հեղինակ:
Սա արգենտինացու 26-րդ գոլն էր Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: Նա ռմբարկուների ցանկում արդեն 5 գոլով է գերազանցում «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային: