«Չելսիի» կիսապաշտպամ Ջո Քոուլը խոսել է «Ռեալի» և «Չելսիի» միջև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղից հետո: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է 1-1 հաշվով:
«Շատ ափսոս, որ «Չելսին» չկարողացավ սկսածն ավարտել: Ես չեմ կարծում, որ «Ռեալը» նույնքան վատ կխաղա նաև պատասխան խաղում։ «Չելսին» լավ արդյունքի հասավ, բայց կարող էր արդյունքն ավելի լավը լինել:
Զիդանը չի ստանում այն վերաբերմունքը, որին արժանի է։ Եթե մարզչական գործունեությանն ավելացնենք խաղացողի կարիերան, ապա ես կարծում եմ, որ նրան Յոհան Կրույֆի հետ նույն մակարդակի վրա պետք է դնել: Միգուցե, ավելի բարձր դիրքում, քանի որ Զիդանը շատ տիտղոսներ է նվաճել»,-ասել է Քոուլը: