«Ռոմայի» նախկին կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին վերականգնվել է կորոնավիրուսից:
Նրա կինը՝ Սառա Ֆելբերբաումը, Instagram-ում գրել է, որ 37 օր անց վերջապես կարողացավ գրկել ամուսնուն:
37-ամյա Դե Ռոսսին Իտալիայի հավաքականի մարզչական շտաբի անդամ է: «Սկուադրա Աձուրայի» հետ պայմանագիրը ստորագրված է մինչև ԵՎՐՈ-2022-ի ավարտ: