Գլեյզերների ընտանիքի՝ երկրպագուների կողմից լուրջ քննադատության ֆոնին (Եվրոպական Սուպերլիգան միանալու համար), «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերերը պատրաստ են ակումբը վաճառքի հանել:
Ըստ Mirror-ի, Ջոելը և Աբրամ Գլեյզերը կհամաձայնվեն վաճառել «Մանչեսթեր յունայթեդը» 4 միլիարդ ֆունտով:
Հարկ է հիշեցնել, որ Գլեյզերների ընտանիքը «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք էր բերել 2005 թ.-ին՝ 790 միլիոն ֆունտով, իսկ 2012 թվականից ակումբի բաժնետոմսերը ընդգրկված են Նյու Յորքի ֆոնդային բորսայում:
Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը ցանկությու էր հայտնել ձեռք բերել ՄՅՈՒ-ն: Մանրամասներն՝ այստեղ։