«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Աթլետիկից» կրած պարտությունից հետո (1:2) իր կարծիքն է հայտնել չեմպիոնական մրցավազքի վերաբերյալ:
«Մրցաշրջանի մեծ մասը մենք մեծ առավելությամբ առաջատար էինք, բայց հասկացանք, որ «Բարսելոնան» ու «Ռեալը» չեն պատրաստվում դուրս գալ պայքարից: «Սևիլյան» նույնպես մտավ պայքարի մեջ: Նա, ով ավելի ուժեղ է հոգեբանորեն, կնվաճի տիտղոսը:
Ամեն ինչ արագորեն փոխվում է: Մենք չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում: Մենք կշարունակենք մտածել, թե ինչն է կախված մեզանից: Ամեն ինչ կախված կլինի հոգեբանությունից, մեր բնավորությունից»,- մեջբերում է մասնագետին Marca-ն։