Sport24-ի հաղորդմամբ, «Զենիթի» դիտակետում է հայտնվել «Մոնպելյեի» հարձակվող Գաետան Լաբորդը:
Առայժմ պաշտոնական առաջարկ չի եղել: Ըստ աղբյուրի, տրանսֆերի արժեքը կարող է կազմել 20 մլն եվրո: Հաղորդվում է, որ 26-ամյա հարձակվողի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Զենիթի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը:
Գաետանը «Մոնպելյե» է տեղափոխվել «Բորդոյից»՝ 2018 թ-ին՝ 3 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 37 խաղում նա դարձել է 13 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: