Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Այսօր պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները: 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռուդիկ Մկրտչյանը պայքարը սկսեց քառորդ եզրափակչից ու անչափ համառ ու ինչ-որ տեղ կասկածելի մրցավարության հետևանքով 4-5 հաշվով պարտվեց թուրք Էկրեմ Օզթուրքին: Վերջինս եթե հասնի եզրափակիչ, Մկրտչյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա:
63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը մեկնարկում 6-0 հաշվով չնկատեց բելառուս Սոսլան Դաուրովին: ¼ եզրափակչում Պողոսյանն ամբողջ գոտեմարտի ընթացքում հաղթում էր ադրբեջանցի Թալեհ Մամեդովին, սակայն վերջին վայրկյաններին 2 միավոր տվեց ու չնայած 2-2 հաշվին, առավելությունը Մամեդովինն էր: Վերջինս եթե հասնի եզրափակիչ, Պողոսյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա:
77 կգ քաշային կարգում Վարուժան Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում ժամանակից շուտ պարտվեց Յունուս Էմրե Բաշարին: Նույն տրամաբանությամբ, եթե Բաշարը հասնի եզրափակիչ, Գրիգորյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա: Վաղը պայքարի բովում կլինեն Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Կարապետ Չալյանն ու Գևորգ Ղարիբյանը:
Մեր 3 ըմբիշների մրցակիցներն էլ դուրս են եկել կիսաեզրափակիչ ու կգոտեմարտեն երեկոյան:
Վաղը պայքարի բովում կլինեն Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Կարապետ Չալյանն ու Գևորգ Ղարիբյանը: