Եվրո-2020-ի մի քանի հանդիպումներ կարող են տեղափոխվել Անգլիա: Այդ մասին հաղորդում է The Telgraph-ը:
Աղբյուրի համաձայն, ՈւԵՖԱ-ն նախատեսում է որոշ հանդիպումներ տալ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտին՝ ի երախտագիտություն ՖԱ-ի՝ Եվրոպական Սուպերլիգայի դեմ պայքարում առանցքային մասնակցության համար:
Երեկ հայտնի դարձավ, որ Բիլբաոն չի կարողանա անցկացնել առաջիկա մրցաշարի հանդիպումները, Դուբլինը հնարավոր է ևս չընդունի Եվրո-2020-ի հանդիպումները:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: