«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան պաշտպանել է հռոմեական ակումբի՝ Սուպերլիգայի ստեղծմանը կտրականապես դեմ լինելու որոշումը:
«Ինչպես շատ մարզիչներ, ես նույնպես բացարձակապես դեմ եմ Սուպերլիգային: Պետք է խոստովանեմ, որ այս պահին ես շատ հպարտ եմ, որ ֆուտբոլի մի մասն եմ: Երկրպագուներն են, ովքեր առաջ են տանում այս մարզաձևը: Մենք տեսանք, որ խաղացողներն ու երկրպագուները կարևոր են: Հպարտ եմ «Ռոմայի» դիրքորոշումով:
Ես անհանգստացած չեմ ֆուտբոլի ապագայով, մենք միշտ կարող ենք կատարելագործվել: Անգամ ամենադժվար ժամանակներում մենք միշտ ապացուցում ենք, որ մեր սպորտը կարող է գոյատևել», — ասել է Ֆոնսեկան այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: