«Յուվենտուսը» պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կապված Սուպերլիգայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
«Չնայած «Յուվենտուսը» շարունակում է վստահ մնալ նախագծի մարզական, մարքեթինգային և իրավական բաղադրիչների վավերության մեջ, ակումբը հասկանում է, որ ներկայումս հնարավորությունները սահմանափակ են նախագիծն իրականացնելու իր նախնական տեսքով», — ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Ինտերը», «Միլանը» ու «Աթլետիկոն» ևս լքել են Սուպերլիգան։ Այսպիսով, միայն «Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» դեռ չեն հայտարարել Սուպերլիգայից դուրս գալու մասին։