Այս մրցաշրջանում ՊՍԺ-ն կարող է ժամանակից շուտ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, եթե ՈւԵՖԱ-ն կատարի իր խոստումը՝ Սուպերլիգայի մասնակից ակումբների նկատմամբ:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն արձագանքել է պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությամբ: Այնտեղ նշվում է․ «Այս նախագծի բոլոր մասնակից ակումբները կորակազրկվեն և չեն կարողանա խաղալ այլ մրցաշարերում՝ ազգային, եվրոպական կամ համաշխարհային մակարդակներում, իսկ խաղացողներին կարող է արգելվել խաղալ ազգային հավաքականներում»։
Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը պաշտոնապես հայտարարվեց Սուպերլիգայի ստեղծման մասին:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում ՊՍԺ-ն, Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» դուրս են եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: ՊՍԺ-ն այս ակումբներից միակն է, որն ընդգրկված չէ Սուպերլիգայում: