Ա Սերիայի 31-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Ատալանտային» ու խաղավարտին պարտություն կրեց։ Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով։
Խաղի հաշիվը բացվեց միայն 87-րդ րոպեին․ տանտերերի կազմում աչքի ընկավ Մալինովսկին։
Թուրինյան ակումբը 62 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Ատալանտան» 64 միավորով՝ 3-րդ։