Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընկերական խաղում հաղթել է «Արարատ-2»-ին՝ 2:1 հաշվով:
Պատանիների հավաքականի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Լևոն Բաշոյանը և Ռոլանդ Մելքումյանը:
Հիշեցնենք, որ այս օրերին Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տ/կ-ում: