Էլ Կլասիկոյից առաջ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կիսվել է սպասելիքներով.
«Վերջին շրջանում մենք լավ ենք հանդես գալիս ու լավ արդյունքներ ենք գրանցել: «Ռեալն» էլ լավ շրջան է անցկացնում: Մեր երկուսի համար էլ հաղթանակն ու Լա Լիգայի չեմպիոնությունը կարևոր են:
Հուսով եմ՝ Մեսսին վաղը վճռորոշ դեր կունենա: Մեզ պետք են լավագույն Մեսսին ու լավագույն «Բարսան»: Ամեն ինչ պետք է իդեալական անել»,-ասել է Կումանը: