«Շախտյորի» դարպասապահ Անատոլի Տրուբինն ընդգրկվել է «Միլանի» տրանսֆերային ցուցակում, հաղորդում է CalcioLine-ը:
Ըստ աղբյուրի ՝ «ռոսոներիները» քննարկում են առաջիկա ամռանը ուկրաինացի դարպասապահին ձեռք բերելու հնարավորությունը:
Իտալական ակումբը կարծում է, որ «հանքափորների» սանը կկարողանա փոխարինել Ջանլուիջի Դոնարումային, ում հետ պայմանագրի ժամկետը լրանում է հունիսին:
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա Տրուբինը 24 հանդիպում է անցկացրել «Շախտյորի» կազմում և բաց է թողել 24 գնդակ: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո: