«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն ուզում է շարունակել հանդես գալ կատալոնական ակումբում։
Ֆրանսիացին լիովին գոհ է թիմում ու մտադիր է երկարաձգել 2022-ին ավարտվող պայմանագիրը։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Չնայած «Յուվենտուսի» ու ՄՅՈՒ-ի առաջարկներին՝ 23-ամյա խաղացողը մտադիր է գործողությունների սպասել «Բարսելոնայից»։
Դեմբելեի շրջապատի աղբյուրները հաղորդում են, որ նա վայելում է կապտանռնագույնների կազմում խաղն ու նույնիսկ չի մտածում հեռանալու մասին։