«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաոն կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ իտալական ակումբից, հաղորդում է Calciomercato-ն:
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում բաժանվել 21-ամյա պորտուգալացուց, բայց պատրաստ է լսել նրա համար 40 միլիոն եվրոյի առաջարկներ:
Ֆուտբոլիստի հետներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2024 թվականի ամառ:
Այս մրցաշրջանում Լեաուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում, որոնցում խփել է վեց գոլ ու կատարել է 5 գոլային փոխանցում: