Լոնդոնի «Արսենալի» նախկին պաշտպան Գաել Կլիշին գնահատել է Սերխիո Ագուերոյի հնարավոր տեղափոխությունը «Արսենալ»: Օրեր առաջ արգենտինացին հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Մանչեսթեր Սիթիից»:
«Նա կարող է տեղափոխվել «Արսենալ»: Դա միանշանակ է: Հարցն այն է, թե ինքն ինչ է ցանկանում: 1 տարի «Սիթիում» խաղալուց հետո, միգուցե, նա ցանկանա խաղալ այնպիսի ակումբում, որտեղ հաճույք կստանա իր խաղից: Որտե՞ղ է նա իրեն տեսնում, դա է հարցը: Նա արև է սիրում:
Ես ցանկանում եմ, որ նա մնար Անգլիայում՝ ռմբարկուներ ցանկում երկրորդը կամ երրորդը դառնալու համար: Ագուերոյի խաղաոճը նման է «Արսենալին», բայց կասկածում եմ, որ նա կտեղափոխվի «Արսենալ»: Ես գրեթե վստահ եմ, որ նա կտեղափոխվի Իսպանիա»,-ասել է Կլիշին: