ԱՊԼ 30-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվել էր «Նյուքասլին» ու ոչ-ոքի ավարտեց հանդիպումը։ Թիմերը երկուական գոլ փոխանակեցին։
28-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Ժոելինտոնը, իսկ 30 և 34-րդ րոպեներին Հարի Քեյնը դուբլ ձևակերպեց՝ առաջ մղելով լոնդոնցիներին։ Սակայն սա ամենը չէր․ հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Վիլոքը դարձավ գոլի հեղինակ՝ փրկելով իր թիմին պարտությունից։
«Տոտենհեմը» 49 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Նյուքասլը» 29 միավորով 17-րդ տեղում։