Իտալիայի Ա Սերիայի 29-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունեց «Սամպդորիային»:
Երկրորդ խաղակեսի 12-րդ րոպեին Կվալյարելլան առաջ մղեց հյուրերին, սակայն 2 րոպե անց մնաց 10 հոգով. հեռացվեց Ադրիեն Սիլվան:
«Միլանը» մեծացրեց ճնշումն ու հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Յենս Հյուգը խփեց պատասխան գնդակը՝ 1-1:
Այս ոչ-ոքիից հետո «Միլանը» 60 միավորով 2-րդն է, իսկ «Սամպդորիան» 36 միավորով 10-րդ հորիզոնականում է: