«Էվերտոնի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը խոստովանել է, որ կարող էր «Ռեալից» տեղափոխվել «Ատլետիկո»։
«Ամեն ինչ համաձայնեցրել էի «Ատլետիկոյի» հետ, պետք էր միայն «Ռեալի» համաձայնությունը։ Դա «Բավարիայից» հեռանալուցս հետո էր։ Ինչո՞ւ տրանսֆերը չկայացավ։ Պերեսին հարցրեք։
Ինչ վերաբերում է «Էվերտոնին», ես այստեղ եկա Անչելոտիի համար»,- Խամեսի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Ավելի վաղ Խամեսը պատմել էր ՄՅՈՒ չկայացած տեղափոխության մասին։