«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Կլաուդիո Մարկիզիոն կարծում է, որ թուրինյան ակումբը պետք է բաժանվի այն ֆուտբոլիստներից, ովքեր պատրաստ չեն պայքարել հաղթանակի համար մինչև վերջ:
«Մրցաշրջանի ավարտից հետո ակումբը պետք է խոսի բոլորի հետ: Նա, ով չի ցանկանում պայքարել մինչև վերջ, պետք է հեռանա:
Ներառյա՞լ Դիբալան ու Ռոնալդուն։ Դա կախված է ակումբից: Դիբալայի արժեքը կասկածից վեր է, նա տաղանդ է, բայց նա կարող է մնալ միայն այն դեպքում, եթե առաջարկելու բան ունենա:
Հուսով եմ, որ Ռոնալդուն կմնա, եթե ունենա ճիշտ մտածելակերպ և նպատակ ունենալով հետագայում ևս հաղթանակներ տանել: Նույնը վերաբերում է բոլոր մյուս խաղացողներին»,- մեջբերում է Մարկիզիոյին Football Italia-ն :
Վերջերս Մարկիզիոն կոչ էր արել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային վերադառնալ «Յուվենտուս»: